Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Թող մի մետր հեռավորությունը պահի, որտեղ ուզում է՝ պպզի»

«Թող մի մետր հեռավորությունը պահի,  որտեղ ուզում է՝ պպզի»
07.07.2015 | 01:10

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ (ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ)


-Պարոն Պողոսյան, արդեն քանի օր է՝ խոսվում է այն միջադեպի մասին, որին Դուք նույնպես մասնակցություն եք ունեցել. խոսքը ցուցարար Ելենա Օվսյաննիկովայի մասին է, ով, կարծես, դատի է տվել ոստիկանապետի խորհրդականին` իրեն սադրիչ համարելու համար: Եվ ոչ միայն: Դուք ի՞նչ «մասնակցություն» ունեք այդ ամենում:
-Առանձնապես` ոչ մի: Ես ընդամենը պահպանում էի մեկ մետր հեռավորությունը ոստիկանների և ցուցարարների միջև, և ով փորձում էր խախտել այդ բուֆերը, մոտենում, հորդորում էի մի մետր հեռու կանգնել: Ելենա Օվսյաննիկովան այդ օրը հատ-հատ մոտենում էր ոստիկաններին և ինչ-որ բան ասում նրանց, ես իրեն ևս խնդրեցի` մեկ մետր հեռանալ, նա ասաց, որ ինքը պարզապես ոստիկաններին հորդորում է, որ երբ հարձակման հրաման լինի, ոստիկանները ոչ թե ներքև, այլ վերև վազեն, ինքն ասում էր, որ փորձում է նրանց համոզել, որ խաղաղ լինեն, չհարձակվեն ժողովրդի վրա: Ես նրան ասում եմ` իմաստ չկա, մենք այստեղ կանգնած ենք, եթե ինչ-որ սադրանք լինի, մենք ենք պատասխանատու: Մի հազար մարդու, ում մոտեցել ենք, հարգել են մեր խնդրանքը, ինքը` չէ:
-Հետո՞:
-Հետո էն, որ հինգ անգամ մոտեցա ու խնդրեցի` ռուսերենով, նա հայերեն չէր խոսում, չնայած ասում էր, որ տասներկու տարի է, ինչ գնում-գալիս է Հայաստան, որ ամուսինը հայ է, ու ես ռուսերեն խնդրում էի մարդկայնորեն` հեռացեք մեկ մետր ոստիկանների մոտից, ինքը համառում էր:
-Ե՞վ:
-Եվ համառորեն չէր հեռանում. ես ստիպված և դարձյալ ռուսերենով ասացի` շատ մեծ շնորհակալություն, որ «հարգում» եք իմ խնդրանքը, ես Ձեզ կրկին խնդրում եմ` հեռացեք մեկ մետր այն կողմ, պետք չէ մոտենալ ոստիկաններին այդքան մոտիկ, պետք չէ մոտենալ ինձ` այդքան մոտիկ, պետք չեն ոչ մի կարգի «կոնտակտներ»:
-Իսկ ի՞նքը:
-Ինքը թե` Դուք ո՞վ եք, որ ինձ նման բան ասեք: Ես իրեն` ի՞նչ կապ ունի, թե ով եմ, Ձեզ համար ի՞նչ տարբերություն` ես ով եմ. ես բոլորին եմ մոտենում-խնդրում մեկ մետր հեռու կանգնել:
-Չգնա՛ց:
-Չէ՛:
-Բա հետո՞:
-Հետո` հետո, դրանից առաջ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն է նրան մոտեցած եղել և ռուսերեն ասել. «Наши полицейские сексуально неозабоченные, они в Ваших услугах не нуждаются». իսկ ինքը լրիվ հակառակն է տարածում, թե պարոն Պողոսյանն իրեն ասել է` մեր ոստիկանները «օզաբոչեննի» են, հեռու գնացեք: Հունան Պողոսյանը նրան նաև ասում է, եթե դուք չհեռանաք, մենք ստիպված կլինենք Ձեզ հեռացնել, ու հեռանում է: Իր հետևից տիկինը սկսում է գոռգոռալ, թե` Դուք էդ ի՞նչ է, ուզում եք ասել, որ ես «պրաստիտուտկա՞» եմ։ Ես նորից իրեն խնդրում եմ` հեռացեք մեկ մետր, որովհետև տեսնում եք` արդեն խնդիր առաջացավ: Ինքն ասում է` ինչո՞ւ պետք է ես հեռանամ, ես ևս էլեկտրաէներգիայի վարձ եմ մուծում: Ես իրեն նորից եմ հորդորում հեռանալ մեկ մետր, այդ պահին նա պպզում է ու մնում այդպես պպզած: Ինձ դա չհետաքրքրեց, թող մի մետր հեռավորությունը պահի, որտեղ ուզում է՝ պպզի, որտեղ ուզում է՝ նստի-պառկի:
-Էդ պպզած նստելը տեխնոլոգիա՞ է:
-Չգիտեմ՝ տեխնոլոգիա է, թե ինչ է, թե ուզում էր մեզ ասել` ես էստեղից չեմ գնա: Գնում է, մնում է, տեխնոլոգիա է անում, ինձ հետաքրքիր չէ, ինձ հետաքրքիր է, որ ինքը մեկ մետր հեռավորությունը պահեր:
-Ե՞տքը:
-Հետո կորավ, լրատվամիջոցներն էլ գրեցին` «Միջադեպ Թևան Պողոսյանի հետ»: Էսքան բան:
-Նա Ձե՞զ էլ է դատի տվել, ինչպես ոստիկանությանը:
-Ոչ, ես «վկայի» կարգավիճակում եմ հանդես գալու դատարանում:

Ճեպազրույցը՝
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ